Արտ Սևադա
Արտաքին տեսք
Արտ Սևադա Արտակ Սամվելի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Աբովյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Սամվել Սևադա |
Կայք | sevada.com |
Արտ Սևադա (իրական անունը՝ Արտակ Սամվելի Գրիգորյան, հուլիսի 23, 1972, Աբովյան, Հայաստան), ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, նկարիչ Սամվել Սևադայի ընտանիքում։ Ստացել է երաժշտական կրթություն (ջութակ, դաշնամուր, փողային գործիքներ)։
- 1990 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանում ուսանել է երաժշտական կոմպոզիցիա և գծանկարչական ձևավորում։
- 1998 թվականին հիմնել է «Սևադա Փրոդաքշն» ընկերությունը, որն զբաղվում է արվեստի տարբեր տեսակներով (գծանկարչական ձևավորում, հեռուստագովազդներ, գովազդային հոլովակներ և այլն)։
- Համագործակցել է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Ուորներ Բրադերսը, Փարամաունթը, Ջորջիո Արմանին, Ռասպուտինը և այլն։
- 2004 թվականին հիմնել է «EdgeArt Entertainment» ընկերությունը, որի միջոցով ստեղծել է «Իբրև սկիզբ» (անգլ.՝ As a Beginning), «Միկոշ», «Պարան» (անգլ.՝ The Rope) կարճամետրաժ ֆիլմերը, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների և դարձել դափնեկիր։
- «Sevada Short Films Trilogy» DVD տարբերակն արժանացել է նաև մի շարք հանրաճանաչ կինոքննադատների հավանությանը՝ անվանելով նրան «նոր կինոլեզու ներմուծող» հայ կինոարվեստում։
- 2007 թվականին հրավեր է ստացել «Շարմ» ընկերությունից` նկարելու «Երեք գույներ սև սպիտակով» կարճամետրաժ ֆիլմը, որը պետք է ներկայացվեր 10 կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի հետ Երևանին նվիրված գեղարվեստական ֆիլմում, սակայն ֆիլմը չի ընդգրկվել այդ շարքում, քանզի ընկերությունը գտել է, որ այն տարբերվում է մնացածից։ Ֆիլմը ներկայացվել է առանձին կարճամետրաժ և հաղթել է բազմաթիվ փառատոներում։
- 2009 թվականին «GRIGOCORP» ընկերությունը ընդլայնել է արվեստի բնագավառում գործունեության ծավալն ավելացնելով «EpixArts Software», «Game Development», «iDuduk, iZurna, iShvee for iOS» նախագծերը, «Menua Publications» էլեկտրոնային գրքերի հրատարակումը, «YouTempo Music Group» երաժշտության վաճառքի և «Dustworx Pictures» կինո-պրոդյուսերական ընկերությունները։ Աշխատում է «Աստվածախաղ», «Սասունցի Դավիթ», «Ժամանակի փոթորիկներ», «Մահվան ծառը», «Վերջին տրուբադուր» ֆիլմերի, ինչպես նաև՝ «The Genex» ամերիկյան ֆիլմի վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Երեք երաժշտական սկավառակների հեղինակ է՝
- «Սրտի բաբախյուն» (անգլ.՝ Palpitation of a Soul), 1995 թ.
- «Մենության տարիներ» (անգլ.՝ Years of Solitude), 1998 թ.
- «Տարանջատված» (անգլ.՝ Disconnected), 2000 թ.